ԴԻՏԱՐԱՆ

Դիտարանը 360° իմերսիվ դիտումների եզակի ժամանցի վայր է Հայաստանում։ Այն տեղակայված է Դիլիջանի քաղաքային զբոսայգում։ Դիտարանում Դուք կանցկացնեք անմոռանալի ժամանակ։ Դիտումները նախատեսված են թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների համար։

ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցված Դիտարանը՝ 4K սարքավորումների օգտագործմամբ հնարավոր է դարձնում ամբողջական 360 ընկղմում դիտումների մեջ՝ վայելելու որակյալ և հետաքրքիր կոնտենտ։
Դիտարանի 4K սարքավորումները իրենց որակով և տեխնիկական բնութագրով տարածաշրջանում միակն են։ Բոլոր սարքավորումնենր ներկրված են եվրոպական տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Հոլանդիայից և Դանիայից։ 

ԷԿՈ ՀԱՄԱԿԱՐԳ

Դիտարանը տեղակայված է Դիլիջանի քաղաքային զբոսայգում գտնվող բնական բացատում։ Դիտարանի տեղակայման ընթացքում ոչ մի ծառ, թուփ, ծաղիկ չի հատվել։ Ավելին, տեղակայման եղանակն ընտրելիս մենք ընտրել ենք ավելի թանկ, սակայն հայրենի բնությանը նվազագույն միջամտող եղանակը՝ օգտագործելով բնական նյութեր։ Դիտարանը տեղակայված է փայտյա տախտակամածի վրա, իսկ տեղակայման ընթացքում որևէ բետոնային աշխատանքներ չեն իրականցվել։

Այսպիսով, Դիտարանը բնական ձևով Դիլիջանի քաղաքային զբոսայգու բաղադրիչ է  դարձել Դիլիջանի յուրահատուկ էկո համակարգի մաս։

blank

ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Դիտարանը հավասար հնարավորությունների ջատագով է։ Դիատարանի բոլոր մուտքերը և ելքերը ապահովված են թեքահարթակներով։

Այսպիսով, Դիտարանի կարող են ինքնուրույն այցելել հաշմանդամություն ունեցող անձինք։

disabled-sign
blank

ԴԻՏԱ-ՓԱՍՏ

Հինգ զգայարանները մեզ հնարավորություն են տալիս ծանոթանալ աշխարհին, իսկ բոլոր զգայարաններն օգտագործելով կարող եք տպավորություն ստանալ Դիտարանում։
Իմերսիվ տպավորություն – փոխկապակցված իրականություն – պատրանքային զգացողություն՝ այս ամենը ԴԻՏԱՐԱՆՈՒՄ։

ԴԻՏԱ-ՆՅՈՒԹ

ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԸՆԿՂՄՈՒՄ

blank

ԱՐՎԵՍՏԻ ՀԱՐԹԱԿ

Դիտարանը հարթակ է Հայաստանի և Սփյուռքի նկարիչների, ճարտարապետների, լուսանկարիչների, երաժիշտների և արվեստի այլ գործիչների ստեղծագործությունների նորարարական դիտումների և միջոցառումների համար։ Այսուհետ այդ ստեղծագործությունները կարող եք դիտել հետաքրքրաշարժ ընկղմումով։

blank

ԴԻՏԱ-ՓՐՈԴԱՔՇՆ

Դիտարանը Հայաստանում 360 իմերսիոն կոնտենտի առաջատար միակ արտադրողն է։ Կորպորատիվ միջոցառռւմներից մինչև ծննդյան օրեր՝ այսուհետ այս ամենի համար կարող եք ունենալ սեփական 360 իմերսիվ կոնտենտը։ Իմերսիվ կոնտենտ կարող եք պատվիրել զանգահարելով մեզ կամ էլ լրացնելով ստորև ձևը։