ՊԱՏԿԵՐՔ
20 րոպեՀայ արվեստը V-րդ դարից մինչև մեր օրեր՝ “ՊԱՏԿԵՐՔ” իմերսիվ ներկայացմամբ։ Ներկայացված են Մատենադարանում պահվող մանրանկարները, Հովհաննես Այվազովսկու, Արշակ Ֆեթվաճեանի, Վարդգես Սուրենյանցի և Մարտիրոս Սարյանի կտավները, որոնք կարող եք դիտել 360 աստիճան իմերսիվ ներկայացմամբ։
Հայտնվելով մայրաքաղաք Անիի Հոնենց եկեղեցում, Դուք կըմբոշխնեք նաև հայկական որմնանկարները։ Ներկայացված է եկեղեցու եռաչափ 3d վերակազմությունը։
Երաժշտությունը՝ Գրիգոր Գ Պահլավունի (1093 – 1166), Ալան Հովհաննես, Արամ Խաչատրյան։
“ՊԱՏԿԵՐՔ” իմերսիոն Ֆիլմը նկարահանված է Դիտարան իմերսիվ կինոստուդիայում։
Գործընկերներ՝ Մատենադարան, Ազգային պատկերասրահ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Արվեստի խորհրդատու՝ Սաթենիկ Չուգասզյան։ Տեքստը կարդում է Սարգիս Նաջարյանը։