blank

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՅՑԵՐ

Տավուշի մարզի ԲՈԼՈՐ դպրոցների ԲՈԼՈՐ աշակերտները կարող են Դիտարան այցելել անվճար։

 

ԱՆՎՃԱՐ ԱՅՑԵՐ ՏԱՎՈՒՇԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դիտարանի ստեղծման տեսլականի հիմքում ընկած է համայնքային զարգացումը։ Այդ ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շարքում է Տավուշի մարզի դպրոցների հետ համագործակցությունը, որի շրջանակներում Տավուշի մարզի բոլոր դպրոցների աշակերտների համար Դիտարան այցելությունը անվճար է։ Նախատեսվում է նաև աշակերտների ներգրավվում հատուկ աշխատարաններում, որտեղ կստեղծվի իմերսիոն ձևաչափի բովանդակություն՝ գիտակրթական տարբեր թեմաներով։

ՀԱՏՈՒԿ ՏԱՎՈՒՇԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Որպես Տավուշի մարզում գործող սոցիալապես պատասխանատու կառույց Դիտարանը փորձում է օգտակար լինել համայնքին և մարզին։ Այսպիսով, մենք մեր փոքրիկ նվիրումն ենք առաջարկում մարզային կրթությանը, իսկ կրթությունը մենք համարում ենք Հայաստանի առաջնահերթություն։ Այս ծրագրի նպատակն է կրթության միջոցով ավելի լավ և ուժեղ դարձնել հասարակությունը։
Դպրոցի ուսուցիչներին խնդրում ենք զանգահարել կամ գրել մեզ և մեր հետ միասին կազմակերպել աշակերտների անվճար այցը Դիտարան։ Կարող եք նաև լրացնել ստորև ձևաթուղթը գրանցվելու համար:

blank