VIP հյուրերի համար  

VIP հյուրերի համար Դիտարանն առաջարկում է մի շարք հատուկ մշակված առաջարկություններ։ Դրանցից յուրաքանչյուրը կարող է կազմակերպվել Դիտարանում, զուգորդվել Ձեր նախընտրած հյուրասիրությամբ,  տրասպորտային և այլ աջակցությամբ։ Փակ դիտումներ, կարմիր գորգի ընդունելություններ, հեղինակային ընթրիքներ պատվիրելու համար խնդրում ենք զանգահարել մեզ 033 036 200 հեռախոսահամարով։ 

blank

Փակ դիտումներ

Փակ դիտումները միայն Ձեր և Ձեր հյուրերի համար կազմակերպված մեր ֆիլմացանկի ցանկացած ֆիլմի դիտումն է ցանկացած ժամի և ցանկացած լեզվով։ Փակ դիտումները կարող են կազմակերպվել 2-ից մինչև 30 հյուրերի համար։

blank

Կարմիր գորգի ընդունելություն

Պաշտոնական արարողակարգի լավագույն ավանդույթներով Դիտարանը կարող է հյուրերին ընդունել կարմիր գորգի ձևաչափով, ինչը ենթադրում է ինչպես իրական կարմիր գորգի առկայություն, այնպես էլ փոխաբերական իմաստով՝ բարձրագույն ստանդարտի ընդունելություն։