blank

Edutainment

Educational entertainment կամ մեկ բառով՝ edutainment -ը, դա կրթության (education) և զվարճանքի (entertainment) զուգագցումն է միասնական կոնտենտում։

Հիմնականում, այդ բառով բնորոշում են անիմացիոն ֆիլմեր, հեռուստատեսային ծրագրեր, խաղեր որոնք միտված են զվարճալի ձևով ներկայացնել նաև ուսուցողական նյութեր։

Առաջին անգամ edutainment եզրույթն օգտագործվել է Ուոլտ Դիսնեյի կողմից դեռևս 1954թ.։

Կորպորատիվ մշակույթում, edutainment-ը լայնորեն օգտագործվում է աշխատակիցների ուսուցումը արդյունավետ կազմակերպելու համար։

Մեր երկրում սա նորարարական ձևաչափ է։ Դիտարանի նպատակներից է գիտական զանազան թեմաների հանրայնացումը դպրոցականների և երիտասարդների շրջանում՝ կրթության և զվարճանքի տարրերի համատեղմամբ, իմերսիոն ներկայացումների ձևաչափի միջոցով։ 

 

Դիտարանի ծրագրում ընգրկված են հանրաճանաչ գիտնական Դևիդ Աթենբորոյի «Ճախրող հրեշներ» և աշխարհի լավագույն իմերսիվ անիմացիոն ֆիլմերից մեկը՝ «Մենք աստղեր ենք» ֆիլմը։ Այս երկուսն էլ edutainment ձևաչափի դասական օրինակներ են։

blank