360° ԻՄԵՐՍԻՎ ԿՈՆՏԵՆՏ

blank

Դիտարանը Հայաստանի 360° իմերսիվ ֆիլմերի, շոուների և այլ կոնտենտի պատրաստման միակ ստուդիան է։

«ՊԱՏԿԵՐՔ» ֆիլմը նկարահանված է Դիտարանում։
Դիտարանում կարող է պատրաստվել ցանկացած ձևաչափի ներկայացում, շոու, համերգ, ցուցահանդես, պրոմո գովազդ, միջոցառման տեսանյութ և այլն։

Այստեղ սովորաբար ցիտվում է գործընկեր կազմակերպության ներկայացուցչի գովասանական կարծիքը։ Նոր կազմակերպությունները, որոնք դեռ չունեն պատվիրատուներ, դնում են կեղծ կարծիքներ։ Դիտարանը նոր կազմակերոպություն է և առայժմ չունի 360° իմերսիվ կոնտենտի պատվիրատու։ Կեղծ կարծիքներ դնելը հակասում է մեր էթիկական սկզբունքներին։ Դրա համար մենք առայժմ կարծիք չենք դնում։

ԴԻՏԱՐԱՆ

360° նկարահանումներ

blank

Դիտարանը կարող է պատրաստել ցանկացած կոնտենտ՝

  • 360° վիդեո նկարահանումներ,
  • պանորամիկ նկարահանումներ,
  • հսկայական էկրանի համար ֆիլմեր /giant screen / imax cinema/

Դիտարանը կարող է նաև պատրաստել.

  • իմերսիվ ցուցահանդես,
  • կորպորատիվ կոնտենտ
  • ցուցահանդեսներին մասնակցության համար կորպորատիվ ներկայացում /expo presentation/
  • այլ 360° կոնտենտ։

Կոնտենտը կարող է ցուցադրվել ինչպես Դիլիջանի նորագույն 4K սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցված Դիտարանում, այնպես էլ այլ վայրերում։