Տուրեր Դիլիջան

Դիտարան Ձեր այցը կարող եք զուգորդել Դիլիջան այցելելու և հանգստանալու հետ։

 

Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Կապանից, Ստեփանակերտից, Իջևանից, Սևանից, Ծաղկաձորից և Հայաստանի ցանկացած այլ վայրից մենք կարող ենք կազմակերպել ինչպես անհատական, այնպես էլ խմբային տուրեր դեպի Դիլիջան։

Դիտարանի այցելությունները կարող են համատեղվել տարբեր տևողության տուրերով։

ՑԵՐԵԿԱՅԻՆ ՏՈՒՐ

Առավոտյան մեկնում Ձեր քաղաքից և հարմարավետ ավտոմեքենայով ժամանում Դիլիջան։
Այցելություն Դիտարան։ Այցելություն Շարամբեյան փողոց և վարպետաց դասընթացներ։
Ճաշ՝ հայկական խոհանոց։
Այցելություն Հաղարծինի վանք և Պարզ լիճ, զբոսանք, հանգիստ։ Վերադարձ։

blank

1-ՕՐՅԱ ՏՈՒՐ

- Առավոտյան մեկնում Ձեր քաղաքից և հարմարավետ ավտոմեքենայով ժամանում Դիլիջան։
- Այցելություն Հաղարծինի վանք։
- Ճաշ։
- Ժամանում Պարզ լիճ, զբոսանք, հանգիստ։
- Ընթրիք։
- Գիշերակաց։
- Նախաճաշից հետո՝ այցելություն Դիտարան, այնուհետև այցելություն Շարամբեյան փողոց և վարպետաց դասընթացներ։
- Վերադարձ։

blank

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԴԻԼԻՋԱՆ

Հատուկ առաջարկ դպրոցականների համար։
- Առավոտյան մեկնում Ձեր քաղաքից և հարմարավետ ավտոբուսով ժամանում Դիլիջան։
- Այցելություն Դիտարան։
- Այցելություն Շարամբեյան փողոց և վարպետաց դասընթացներ։
- Ճաշ Դիլիջանի հայտնի ռեստորաններից մեկում կամ նախապես պատվիրած լանչ-բոքս։
- Վերադարձ։

Դիլիջանի տուրերը կազմակերպելու համար զանգահարեք մեզ կամ դիմեք մեզ ֆեյսբուքյան էջով կամ էլ.փոստով։