
ՄԵՆՔ ԱՍՏՂԵՐ ԵՆՔ
25 րոպեՍիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը կրկնօրինակել է աշխարհի լավագույն իմերսիվ անիմացիոն ֆիլմերից մեկը։ Նկարահանված է բրիտանական NSC Creative ստուդիայի կողմից։
Օրիգինալ տեքստը կարդում է հոլիվուդյան աստղ, մեր հայրենակից Էնդի Սերկիսը։
360 աստիճան լիակատար իմերսիվ այս ֆիլմը նկարահանված է edutainment /education+entertainment) ձևաչափով և պատասխանում է մեր մոլորակի և մարդկության ծագման հիմնական հարցերին։
Երաժշտությունը՝ Ռայան Շիհան /Նոր Զելանդիա/։
Ֆիլմը նկարահանված է բրիտանական NSC Creative-ի կողմից։
Ֆիլմը կրկնօրինակված է Դիտարան իմերսիվ կինոստուդիայում։ Տևողությունը՝ 25 րոպե։
Ֆիլմը կարող եք դիտել նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, հոլանդերեն, ճապոներեն, չինարեն, կորեերեն և այլ լեզուներով։